ԿարևորՀասարակություն

ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր

Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: Այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:

Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close