

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վաղը ելույթ կունենա չինական համերգաշրջանի եզրափակիչ համերգով։
Նվագախումբը Չինաստանում է, հյուրախաղերը մեկնարկել են անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, և կշարունակվեն մինչև 2020թ.-ի հունվարի 9-ը:
Պեկինի Կատարողական արվեստի ազգային կենտրոնում կհնչի Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտը, Մոցարտի Կլարնետի կոնցերտը (մենակատար՝ Թոնի Շեն), ապա՝ Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ»։
Այս եզրափակիչ համերգով կտրվի Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը: