ԿարևորՀասարակություն

Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք չկա․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Քաղավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին, ասված է հաղորդագրության մեջ:

“Armenia Airways” ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ “UR” ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին:

Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը:

Back to top button