Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաները


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 8-ի գիշերն ուժեղ հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի Ալ-Անբար նահանգում և Իրաքյան Քուրդիստանի Էրբիլի օդանավակայանի մոտ տեղակայված ամերիկյան բազաներին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան բազաներին հարվածել են տասնյակ Երկիր-երկիր հրթիռներով։
Twitter-ի իր էջում Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն այսօր գրել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։
All is well! Missiles launched from Iran at two military bases located in Iraq. Assessment of casualties & damages taking place now. So far, so good! We have the most powerful and well equipped military anywhere in the world, by far! I will be making a statement tomorrow morning.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 8 января 2020 г.
Twitter-ում գրառում է արել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա գրել է, որ հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը եւ արդյոք կան տուժածներ։
«Բայց ամեն ինչ լավ է… Ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,-խոստացել է նա։