ԿարևորՀասարակություն

Ինչու են սփյուռքում մեծացած սերունդները վերադառնում հայրենիք

Ծանոթացեք Արազ Քեքեշյանի հետ. նա Հայաստանում զարգացող տեխնոլոգիական ոլորտի երիտասարդ դերակատարներից մեկն է: Արազի մասին պատմում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը: 2016 թվականին Բեյրութից վերադարձել է Հայաստան, իսկ այսօր արդեն Ամերիաբանկի նախագծերի ղեկավարն է՝ արդյունավետորեն կիրառելով տվյալների կառավարման բնագավառում ձեռք բերած իր գիտելիքներն ու օգնելով հասնել նորարար, թվայնացված լուծումների:

Թեև Արազի մանկությունն անցել է Լիբանանի հայ համայնքի կյանքում լիակատար ներգրավվածությամբ, այնուամենայնիվ, նրան ոգեշնչում էր երևանյան նոր էներգիան: Զգացմունքային կապերից բացի՝ նաև մասնագիտական հմտությունները հնարավորություն տվեցին նրան իր կյանքն ամբոջությամբ տեղափոխել այստեղ:

Որոշեց տվյալների կառավարման գիտության մագիստրոսի կոչումը ստանալ Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետ «Girls in Tech» հասարակական կազմակերպությունում սկսեց դասընթացներ վարել տվյալների արտածման վերաբերյալ: Հետաքրքրված լինելով Արազի մասնագիտական հետագծով՝ Ամերիաբանկը դիմեց նրան միասին աշխատելու առաջարկով:

Ակնհայտ է, որ Հայաստանը արագորեն վերածվում է մեծ IT կենտրոնի, սակայն Արազը նկատում է, որ դեռևս բնագավառում առկա է պրոֆեսիոնալների պակաս: Կան անթիվ հնարավորություններ սովորելու և սկսելու շշմեցուցիչ կարիերա՝ անկախ նրանից Երևանից դուրս եք դուք ապրում, թե ընդհանրապես համաշխարհային հայկական սփյուռքի համայնքներից մեկում: «Հեղափոխությունը սկսեց մտածողություն փոխել՝ դրդելով մարդկանց դառնալ ավելի լավը: Եթե մենք բոլորս անենք մեր լավագույնը, չի լինի անհաղթահարելի ոչինչ»:

Ցուցադրել ավելի
Back to top button