Գնդակը Իրանի դաշտում է․ քաղաքագետ


Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թրամփը խոսեց: Մարդկային կորուստներ ԱՄՆ-ը չունի: Սա շատ լավ լուր է, որին առավոտից սպասում էի: Դեէսկալացիան շատ հավանական է: Թրամփը պատրաստ է սկսել բանակցությունները: Գնդակը Իրանի դաշտում է»,- գրել է քաղաքագետը:
Ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չկան, այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Այս գիշեր Իրաքում Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաների, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով վնասները նվազագույն են, նաև հայտարարել է նախագահ Թրամփը։
«Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»,-ասել էր ԱՄՆ նախագահը:
Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի գործողության հետևանքով սպանվել էր Քասեմ Սուլեյմանին, ով ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը»: