ԿարևորՀասարակություն

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին կդառնա առաջատար Հարավային Կովկասում (խմբագրված)

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020-ն կանցնենք նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)։

Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով:)»,-գրել է նա:

Իսկ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները՝ դոլարով արտահայտված, այսպիսին են՝

Հայաստան 4,76 հազար
Վրաստան 4,63 հազար
Ադրբեջան 4,72 հազար

Ցուցադրել ավելի
Back to top button