ԿարևորՀասարակություն

Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ քայլարշավն ուղերձ է՝ նվիրված տարածաշրջանային խաղաղությանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

«Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշել է Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button