ԿարևորՀասարակություն

Շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։

Ըստ Հովհաննիսյանի՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

«Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button