Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկանխատեսելի զարգացումներ Միջին Արեւելքում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Հունվարի 3-ին, ժամը 1-ին Բաղդադի օդանավակայանից դեպի քաղաք գնացող ճանապարհին ԱՄՆ զորքերը, իրականացնելով «Կապույտ ամպրոպ» գործողությունը, թիրախ  են դարձրել  Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի Երուսաղեմի զորամիավորումների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի  շիա «Հաշադ շաաբի» (Ժողովրդական զորահավաք) ուժերի հրամանատարի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով զոհվել են գեներալ Սոլեյմանին, «Հաշադ շաաբիի» փոխհրամանատար Աբու Մահդի Մոհանդեսը եւ նրանց ուղեկցող 10 մարդ:

Իրանա-իրաքյան պատերազմի մասնակից, աշխարհում իրանցի ամենահայտնի զինվորական, 58-ամյա գեներալ Սոլեյմանիի սպանությունը, որն իր հայրենիքում հայտնի է որպես հերոս, իսկ ԱՄՆ-ը նրան ներառել էր իր ահաբեկչական ցուցակում, ոչ միայն ԱՄՆ-Իրան բախումն է հավանական  դարձրել, այլեւ  Միջին Արեւելքը, որտեղ առանց այդ էլ իրավիճակը խիստ լարված էր, դարձրել է պայթյունավտանգ:

Իրանում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները շեշտել են, թե «պետական մակարդակի այդ ահաբեկչությունը» անպատասխան չի մնալու, իսկ երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը հայտարարել է, թե այդ ոճրագործությունների հեղինակները դաժանաբար պատժվելու են:

Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, իրենց քաղաքացիներին կոչ են արել հեռանալ Իրաքից, որը կարող է  վերածվել  վերջինիս  երկու դաշնակիցների՝ Իրանի եւ ԱՄՆ-ի բախումների ռազմադաշտի: Հատկանշական է նաեւ, որ ԱՄՆ-ում եւս բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականներ, խստիվ քննադատելով Սոլեյմանիին, միաժամանակ մտահոգություն են հայտնել տրածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրվելու առնչությամբ:

Մանրամասները՝ այստեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button