ԿարևորՄիջազգային

Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել

Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Արդյունքում վիրավորվել է հինգ մարդ:

Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, Բաղդադի «կանաչ գոտին» հրետակոծվել է «Կատյուշա» տեսակի հրթիռներով: Նշվում է, որ այն օգտագործվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից:

տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Մեծ թվով իրանցիներ երեկ դուրս էին եկել Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ սգալով Ղասեմ Սոլեյմանիի մահը։

Back to top button