ԿարևորՀասարակություն

Կենցաղային պայթուցիկների հետեւանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից»,- գրել է Թորոսյանը։

Ըստ նախարարի՝  վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում. 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Ցուցադրել ավելի
Back to top button