Հասարակություն
«Ամանորին տատս ասորական հալվա էր պատրաստում». Նիկա Բաբայան


«Կադանս» անսամբլի պրոդյուսեր Նիկա Բաբայանը կիսով չափ ասորի է։ Ասորական արյունը ժառանգել է տատից, իսկ ազգային ավանդույթներին ծանոթ է վաղ մանկությունից։ Հիշում է տատի աղոթքները և կարողանում է արտասանել «Հայր մեր»–ը՝ ասորերեն։