ԿարևորՀասարակություն
Մեծահասակների նամակը՝ Ձմեռ պապիկին


Մեր հայրենակիցները պատրաստվում են տոնական օրերին, մի մասը մեծ հույսեր է կապում նոր տարվա գալու հետ, մի մասն անհամբեր սպասում է ծանրաբեռնված աշխատանքային օրերից հետո մի քանի օր հանգստանալուն: Սպասելիքներն ու ամանորյա նախապատրաստական աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում:
Ի՞նչ տրամադրություն ունեն մեր համաքաղաքացիները և ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը.Նախատոնական եռուզեռի մեջ ընկղմված ընտրողներն, իհարկե, չեն մոռացել, թե ինչ կարևոր հարցերով են նախորդ դեկտեմբերին պատվիրակել ազգընտիրներին Ազգային Ժողով: Դեռ սպասում են, գալիք տարվանից հույսերը շատ մեծ են: Մինչ այդ՝ մեր համաքաղաքացիները իրենց նվիրել են Նոր տարվա հաճելի հոգսերին: