ԿարևորՀասարակություն

Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երեւան է ժամանել այսօր առավոտյան:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:

Գորան Բրեգովիչն այսօր համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում: Նա  հայտնի երաժիշտ և երգահան է, Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որոնց թվում են` «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնական երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button