ԿարևորՀասարակություն
«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը


«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:


Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:


2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր: