ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց»–ում սպասում են 3 միլիոներորդ ուղեւորին

Այսօր`դեկտեմբերի 30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից:

«Սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Մոսկվա — Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը նախատեսվում է, որ կգերազանցի 3 միլիոնը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից չվերթի բոլոր ուղևորներին կմատուցվի անակնկալ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Back to top button