Հայկական հարց

«Հայկական Հարց»․ «Երնեկ թե այս նոր տարին հայ ազգն ի մի գումարվեր…»․ Ռաֆայել Պատկանյան

Իր շեշտադրումներով արդիական է 1878 թվականին Ռաֆայել Պատկանյանի գրած և երգի վերածված «Նոր տարի» բանաստեղծությունը: Ազատագրության և անկախ պետականության երազանքն ամանորյա բարեմաղթանքի հիմքում է դրել ոչ միայն անվանի բանաստեղծը, այլև մեր ժողովուրդը: Թեմային են անդրադառնում ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը և ազգագրական ու ժողովրդական երգերի կատարող, ճանաչված երգիչ Սահակ Սահակյանը:

Back to top button