ԼուրերՄտքերի խաչմերուկ

Խորհուրդներ` վարչապետի նախկին խորհրդականից

«Եթե նոր իշխանությունը մի թղթի վրա գրի ու պատին փակցնի, թե ինչը  նախկինում իրեն դուր չէր գալիս, ինչի դեմ էր պայքարում, կօգնի հենց իրեն», – ասում է «Արժեքների հեղափոխության» հեղինակ Վահե Հովհաննիսյանը։ Դա,  նրա կարծիքով, իշխանությանը կօգնի չմոռանալ, թե ինչի դեմ են պայքարել։   Վահե Հովհաննիսյանը, ի դեպ, իշխանափոխությունից հետո 8 ամիս զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։

Արդեն  այդ կարգավիճակից դուրս՝  որպես «պաշտոնաթող» խորհրդական,   պետական պաշտոնյաներին խորհուրդ է տալիս ավելի խոնարհ լինել։ Ցանկանում է, որ  պետական համակարգի  աշխատողներն ավելի գնահատված լինեն,  նրանցից, կարծում է, կախված է բարեփոխումների հաջողությունը։

Ընդհանուր առմամբ՝ կարծում է 2019-ը արդարացված ակնկալիքների տարի էր։

«Հաջողություններ ունենք, և դրանց արտացոլումը կա տնտեսական ցուցանիշների մեջ։ Ամենամեծ հաջողությունը այն է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ են հավատում իրենց ուժերին ու ավելի շատ են իրենց դերակատար զգում»։

«Արժենքների հեղափոխության»  տարեվերջյան թողարկումը 2019-ի հաջողությունների  ու հիասթափությունների մասին է։ 

Back to top button