ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպիսին էր 2019-ը․ բանավեճ «Ռադիոլուրի հյուրասրահում»

7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների հեղինակման ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունն էականոերն բարելավվել է՝ հօգուտ խորհրդարանի։ Նստաշրջանի ընթացքում ընթացքում ընդունված օրենքների 30 %-ից ավելին հեղինակել է խորհրդարանը․ 53–ը  ԱԺ պատգամավորներ ու խմբակցությունների նախաձեռնություններն են, 116–ը՝ կառավարության: Սա, ըստ ԱԺ մոնիտորինգի տվյալների, խորհրդարանի գրանցած լավագույն արդյունքն է։ 5-րդ գումարման խորհրդարանում օրենքների հեղինակման ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 8/92 էր, 6–րդում՝ 9/91։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ վիճակագրությունը փաստում է, որ խորհրդարանի նախաձեռնողականությունը նկատելիորեն մեծացել է։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ պատգամավորների հեղինակած նախագծերի թվի ավելացմանը զուգընթաց մեծացել է ընդդիմադիրների հեղինակած և մերժված նախագծերի քանակը։

Ինչպիսի՞ն էր 2019–ը  խորհրդարանի համար, երիտասարդ լինելու հանգամանքը օգնե՞ց,  թե՞ խանգարեց Ազգային ժողովին․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները գնահատել են ոչ միայն ԱԺ գործունեության առաջին տարին, այլ նաև քննարկել ու վերլուծել են 2019-ի տնտեսական միտումները։ 

Կարդացեք նաև
Close
Back to top button