ԿարևորՀասարակություն

«Վերածնունդ» երիտասարդական ավանում առաջին տոնածառն են զարդարել

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակում զարդարել են նոր կառուցվող ավանի առաջին տոնածառը։

«Վերածնունդը» կառուցվում է Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով:

Բնակելի ավանում վեր կխոյանա 8 մասնաշենք` 1160 բնակարանով: Նախատեսվում է, որ ավանը շահագործման կհանձնվի 2022 թվականի մայիսին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 54 միլիարդ դրամ: Շինաշխատանքների ընթացքում ստեղծվել է 1400 աշխատատեղ: Համալիրում կլինեն ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար: Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը և Դավիթ Միրզոյանը:


Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button