ԿարևորՀասարակություն

«Եզդիների գարունը» մեկ գրքում

Ընթերցողի դատին է ներկայացվել «Եզդիների գարուն» ժողովածուն, որտեղ ներկայացված են ինչպես հայ, այնպես էլ եզդի հեղինակների ստեղծագործություններ։  Գիրքն ամբողջովին եզդիերեն է։ Հրատարակվել է Համահայկական գրողների միության վարչության նախագահի ֆինանսական աջակցությամբ:

«Եզդիների գարուն» ժողովածուն եզդի ու հայ հեղինակների առաջին համատեղ ժողովածուն է, որ հանձնվել է ընթերցողի դատին: Գիրքը գրված է եզդիերենով։ Ժողովածուն ներառում է 16 եզդի բանաստեղծների չափածո և 3 հայ հեղինակների արձակ ստեղծագործություններ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Համահայկական գրողների միության եզդի գրողների բաժանմունքի նախագահ Հասան Թամոյանը։

«Ինչու եմ այս երեք ստեղծագործողների գործերը եզդիերեն թարգմանել, որովհետև երեքն էլ եզդիների վերաբերյալ շատ արժեքավոր նյութ ունեն, որոնք եզդի ընթերցողին ծանոթ չեն»։

Գրքում ներկայացվում եզդիական գրականությունը, Հասան Թամոյանը մեծ հույս ունի, որ այս ժողովածուն վերջինը չի լինի։

«Ինչու եզդիների գարուն։ Սա եզդի գրողների բաժանմունքի առաջին գիրքն է, այդ պատճառով կոչեցինք եզդիների գարուն»։  

«Եզդիների գարուն» ժողովածուն հրատարակվել է Համահայկական գրողների միության վարչության նախագահի ֆինանսական աջակցությամբ:

«Պարոն Ափինյանի վերաբերմունքն ու մոտեցնումն իսկապես արժանի են երախտագիտության, որովհետև նրա շնորհիվ է, որ մենք այսօր ունենք եզդի գրողների մասնաճյուղ։  Ես շնորհակալություն եմ հայտնում նաև, որ նրա ֆինանսական աջակցությամբ է գիրքն այսօր իրականություն դարձել»։ 

Քանի որ հայ ընթերցողը եզդիական գրականության վերաբերյալ լայն պատկերացում չունի, առաջիկայում որոշ ստեղծագործություններ  նախատեսվում է ներկայացնել նաև հայերենով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button