ԿարևորՏնտեսական

2019 թ. տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս. ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը

2019 թվականի համար ԿԲ-ն աճը գնահատում է 7.3-7.4 տոկոս: Այդ մասին կառավարության նիստում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարության գնահատականները: Ավելի վաղ ԿԲ գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով:

«Տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը»,- ասել է ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button