ԿարևորՀասարակություն

ՊՆ-ն պարզաբանել է դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման լուրը

Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել:

«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների, տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:

«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի` լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»,- ասված է պարզաբանման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button