ԿարևորՄշակույթ

Չեխովն ամենանախընտրելիների շարքում է

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահները դեկտեմբերին մարդաշատ են եղել առավոտից մինչեւ ուշ երեկո: Քննական շրջան էր…

Պարտադիր ընթերցանության նյութերից բացի ընթերցողները հասցրել են կարդալ նաեւ գեղարվեստական գրականություն:

Ամենապահանջված գրքերի տասնյակը գլխավորում է Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» ռոմանտիկ նովելը: Երկրորդ տեղում ամերիկացի հայտնի վիպասան Հերման Մելվիլի Մոբի Դիք կամ Ճերմակ կետաձուկը վեպն է: Լավագույն եռյակը եզրափակում է Անտոն Չեխով, «Ընտիր երկեր»-ը, որը Ազգային գրադարանի ընթերցողների ամենանախընտրելիների շարքում հաճախ է լինում:
Ամենաընթերցված գրքերի չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում հայ ժամանակակից գրողների գործեր են՝ Հրաչյա Սարիբեկյան,
«Ապուշների ուղևորությունը» եւ Վարդգես Պետրոսյան, «Կրակե շապիկ»-ը: Տարվա ընթացքում այս ստեղծագործությունները եւս ամենաընթերցված տասնյակում մշատապես իրենց կայուն տեղն են ունեցել:

Իսկ 2019 թվականին ամենաընթերցված գրքերի տասնյակը գրադարանը կամփոփի արդեն 2020 թվականին:

Ցուցադրել ավելի
Back to top button