ԿարևորՄիջազգային

Ղազախստանում դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարված

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը հայտարարել է սգո օր՝ Bek Air ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ, որը տեղի է ունեցել ուրբաթ Ալմաթիի մերձակայքում: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին. «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր է հայտարարել Ալմաթիի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ»:

Վերջին տվյալների համաձայն՝ ողբերգության հետևանքով 15 մարդ է մահացել:

Տես նաև՝ Ղազախստանում վթարի է ենթարկվել «Bek Air» ավիաընկերության ինքնաթիռը

Ցուցադրել ավելի
Back to top button