ԿարևորՀասարակություն

Հիփոթեքային վարկավորմամբ 400 ընտանիք Արցախում բարելավել է իր բնակարանային պայմանները

ԱՀ կառավարությունը կարևորում է բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ 2019 թ. ընթացքում հիփոթեքային վարկավորման  պետական աջակցության ծրագրի շրջանակում մոտ 400 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, որոնցից 230-ը՝ նոր բնակարանի ձեռքբերմամբ։  2019թ. տրամադրված հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 14.2%: 

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Արցախի շրջաններում 387 ընտանիքի տրամադրվել է պետական ֆինանսական աջակցության, որից 46-ին տան գնման նպատակով, 72-ին կառուցման և 269-ին` վերանորոգման: 

Ցուցադրել ավելի
Back to top button