ԿարևորՀասարակություն

2019 թվականը՝ զավթված մայթերը հետիոտնին վերադարձնելու տարի

2019 թվականին մեկնարկեց զավթված մայթերը հետիոտնին վերադարձնելու գործընթացը: Երևանի Արաբկիրի վարչական շրջանում իրականացվել են անմխիթար վիճակում գտնվող մայթերի բարեկարգման, դիտահորերի բարձրացման, քայքայված եզրաքարերի վերանորոգման և փոխարինման աշխատանքներ, տեղադրվել են նոր եզրաքարեր, կառուցվեցին նոր գազոնային միջնաշերտեր ու բնաբաժակներ:

Մայթեզրերի կառուցապատման ծավալուն աշխատանքներ իրականացվել են Հր. Քոչար, Վ. Փափազյան, Հ. Արղության, Ն. Տիգրանյան փողոցներում, Կոմիտասի պողոտայում, Արաբկիրի տարբեր հատվածներում: Ի դեպ, կատարված աշխատանքի ծավալը մի քանի անգամ գերազանցել է ծրագրով նախատեսվածին:

Արաբկիրի վարչական շրջանի պատասխանատուները նշում են, որ նման աննախադեպ ծավալի աշխատանք հնարավոր է դարձել նաև տնտեսվարողների և մասնավոր հատվածի հետ բանակցությունների արդյունքում:

Ցուցադրել ավելի
Back to top button