ԿարևորՀասարակություն

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը` «ՍՈւ 30 ՍՄ». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է «ՍՈւ 30 ՍՄ» ինքնաթիռների դիմավորման արարողությանը:

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը՝ «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ. այս գրառմամբ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել՝ հնարավորություն տալով սոցցանցում հետևել «ՍՈւ 30 ՍՄ»-ի թռիչքը: Նա նշել է, որ ինքնաթիռները բոլորովին նոր՝ 2019 թվականի արտադրության են:

Նա ընդգծել է, որ ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում է մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող ՍՈՒ-30 ՍՄ մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը, որոնց ձեռքբերման մտադրության մասին նախորդ տարի էինք հայտնել: Եվ այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի ՀՀ անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button