ԿարևորՀասարակություն
Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։
Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։