Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Հաց, լավաշ և ոչ միայն՝ ի՞նչ է սպառվում Հայաստանում

Հայաստանում ամսական կտրվածքով մեկ հոգին սպառում է մոտ 10 կգ հաց ու լավաշ, տարեկան կտրվածքով՝ այն կազմում է 120 կգ ։ Սա մեր սննդակարգում ամենաշատ սպառվող մթերքներից է։ Ի տարբերություն հացի՝ կաթնամթերքը, ձուկն ու մեղրը սննդակարգում ունեն շատ փոքր նշանակություն։ Տվյալները «Մտքի ուժ»–ին փոխանցել են ԳԱԱ էկոլոգաննոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթային ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնում։ Այստեղ նաև պարզվել է, որ Հայաստանում իրականացվում է ծանր մետաղների մոնիթորինգային ծրագիր։ Հետազոտություններն իրականացվում են կենդանական ծագման մթեքներից միայն մեղրի և ձկան մեջ, տեղական արտադրանքում այս տարի նաև ներառել են կաթ–կաթնամթերքը։ Կենտրոնում ընդգծել են՝ քանի որ մեղրն ու ձուկը քիչ է սպառվում, ուստի անգամ ծանր մետաղների առկայության դեպքում հավանականությունը, որ դրանք խնդիրներ կառաջացնեն, փոքր է։ Մինչդեռ, հացի ու հացամթերքի մեջ ծանր մետաղների բացահայտմանը որևէ պետական ռեսուրս չի ուղղորդվել։ Այստեղ պետական մարմիններին հորդորել են լսել գիտնականներին, ծրագրեր իրականցնելիս անպայման ծանոթանալ իրենց հետազոտությունների հետ։ Այս դեպքում ըստ գիտնականների, պետական ռեսուրսներն ավելի արդյոնավետ կծախսվեին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close