ԿարևորՄիջազգային

Ղազախստանում վթարի է ենթարկվել «Bek Air» ավիաընկերության ինքնաթիռը

Ղազախստանում «Բեք Էյր»-ի ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթի-Նուր Սուլթան չվերթն իրականացնելիս: Ինքնաթիռում եղել են 95 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ:

Ղազախստանի նախագահին առընթեր Կենտրոնական կապի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ալիբեկ Աբդիլովի խոսքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 12 մարդ: Միևնույն ժամանակ, Ալմաթիի աքիմատի (վարչակազմի) համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 14 մարդ:

Ըստ Ղազախստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կոմիտեի՝ զոհերի թվում կա վեց երեխա, վիրավորվել է 9 մարդ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օդանավը վերելքի ժամանակ, կորցնելով բարձրությունը և դուրս գալով վազքուղուց, հարվածել է բետոնե ցանկապատին և բախվել երկհարկանի շինության: Հրդեհ չի բռնկվել:

Տեղում աշխատում են փրկարարները, բժշկական ծառայությունները և իրավապահները: Տեղի է ունենում տարհանում:

Ցուցադրել ավելի
Back to top button