ԿարևորՀասարակություն

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՔԾ քննիչները դեկտեմբերի 27-ին հարցաքննում էին Թովմասյանին:

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Նա, լրատվամիջոցների հաղորդմամբ, Հրայր Թովմասյանի սանիկն է: 

Ցուցադրել ավելի
Back to top button