Հասարակություն

Ինչպես պաշտպանել անչափահասին հանցանքից՝ ելնելով նրա լավագույն շահից

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և ԱՆ աշխատակազմի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի, գլխավորությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության, «Իրավական  կրթության  և վերականգնողական  ծրագրերի  իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ Անչափահասների արդարադատության խորհրդի 2019  թվականի ամփոփիչ նիստը: 

     Սուրեն Քրմոյանի խոսքով` անչափահասների արդարադատության խորհուրդը արձանագրել է արդյունքներ, և ներկայումս կառավարության նիստերին, պետական ցանկացած ձևաչափով քննարկումներում և որոշումների կայացման հիմքում արձանագրվում է նաև երեխայի լավագույն շահի պահպանման խնդիրը:

   Ինչպես Նշենց Արփինե Սարգսյանը` Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում մեծ ուշադրություն է դարձվում անչափահասներին: Կատարված օրինագծերով` իջեցվել է անչափահասների պատժի կրման շեմը, նաև ուշադրություն է դարձվել 18-21 տարին լրացած իրավախատում կատարած անձանց պատժի կրման ժամկետներին  և ձևերին:

      Արփինե Սարգսյանը նաև նշեց, որ Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրում լուծումներ գտնելու համար Անչափահասների արդարադատության խորհրդի կողմից պետք է ներկայացվեն լրացումներ  և առաջարկություններ, որպեսզի դրույթները գործուն դառնան  և  լինեն աշխատանքի համար  արդյունավետ:    

          Նիստի ընթացքում  անդրադարձ կատարվեց  նաև անչափահասների հանցավորության  կանխարգելմանը: Գլխավոր դատախազության  ավագ դատախազ Գայանե Գասպարյանի կարծիքով` պետք է առանձնացվեն հանցանք կատարած անչափահասների այն խմբերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում` ոչ արդարացնող հիմքով: Մասնավորապես` տուժողի հետ հաշտության հիմքով հետապնդում չիրականացնելու, օրենքով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի հասած չլինելու դեպքերը: 

Գայանե Գասպարյանը ընդգծեց, որ նշված անչափահասների նկատմամբ միջդատավարական վարույթում կայացվում են որոշումներ` քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ, որից հետո նշված խումբ երեխաները, ըստ էության, մնում են պետական վերահսկողությունից դուրս և շատ կարևոր է  հատկապես այս խմբի անչափահասների հետ վերականգնողական, դաստիարակչական  աշխատանքների կատարումը: 

    Անչափահասների հարցաքննության հարցը ևս կարևոր է` ինչպես նշեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` մեր իրավակիրառ պրակտիկայում վկա լինելը շատ բարդ գործընթաց է իրենից ենթադրում, այս պարագայում իրավունք չունենք հոգեբանական տրավմայի ենթարկել անչափահասին, իսկ  քննությունը պետք է այնպես տարվի, որպեսզի որքան հնարավոր է երեխան քիչ տրավմայի ենթարկվի:

Ցուցադրել ավելի
Back to top button