ԿարևորՀասարակություն

Տնտեսական լավ ցուցանիշից մինչեւ Ամանորին ճիշտ սնվելու կուլտուրա՝ կառավարության 2019թ–ի վեջին նիստում

Կառավարության այս տարվա վերջին նիստը վարչապետի առաջարկով սկսվել է տարվա՝ տնտեսական ցուցանիշերի ամփոփմամբ։  Տնտեսական ու ֆինանսական ոլորտի պատասխանատուները ներկայացրել են  ակնկալվող ու արձանագրված   արդյունքները։

«2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական ցուցանիշներով»,–  հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան  Խաչատրյանը՝  ընդգծելով, որ տնտեսական տարին կփակվի 7․5 տոկոս աճով։

Նա նշել է, որ լավատեսության հիմք տալիս են այս տարվա 11 ամիսների տնտեսական ցուցանիշերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հատկապես այն, որ մրգային գինիների արտադրությունն ու  արտահանումն է ավելացել:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կարևորել է հատկապես այն, որ տնտեսական աճի հիմքում ցածր գնաճն է, ֆինանսական կայունությունը,  պահպանվող ու ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է ու արտահանման ծավալների ավելացումը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծնողներին  հորդորել է երեխաների համար  կենցաղային պայթուցիկ չգնել։ Հիշեցրել է՝ դրանց վնասակարության ու վտանգավորության մասին։  Նախարարը նաև  տեղեկացրել է,որ պոլիկլինիկական հաստատությունները  տոնական օրերին  հերապահություն են իրականցնելու, աշխատելու են ամեն օր  ժամը  10․00–17․00 –ը։ 

Թորոսյանը վարակիչ  հիվանդություններ ունեցողներին կոչ է  արել  չտարածել վարակն ու հյուր չգնալ։ Կառավարության նիստում      անդրադարձ է  կատարվել  նաև  տոնական  օրերի միջոցառումներին, մշակութային   իրադարձություններին,  ինչպես նաև  ամանորյա տոնական սեղաններին  ու սննդային թունավորումներին։  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝  ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31–ին  խոհանոցում  չանցկացնեն :

Ցուցադրել ավելի
Back to top button