ԿարևորՔաղաքական

Տեսակի ընտրություններ․ Աշոտ Ղուլյանը՝ Ացախի նախագահական ընտրությունների մասին

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգի մանրամասները հրապարակելուց Արցախի խորհրդարանի ղեկավարը ձեռնպահ է մնում: Կարեւորում է նման ձևաչափով քննարկումները:

Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանը իրենց ելույթներում հետաքրքիր շեշտադրումներ արել են` ասում է Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ  այնպես չէ, որ տեսակետները տարբեր են, բայց շատ հարցերի ընկալումներն իրոք տարբեր են: Արցախում սահմանին ավելի մոտ են:

Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում  անվտանգության բոլոր բաղադրիչների շուրջ են խոսել` ասում է Աշոտ Ղուլյանը՝ մանրամասներ չբացահայտելով:

Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները իրավական նոր ձևակերպման կարիք ունեն` ասում է Արցախի խորհրդարանի նախագահը՝ պատասխանելով ռազմավարական դաշինքի վերաբերյալ հարցին:

Աշոտ Ղուլյանը Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնը վարել է  վերջին երեք գումարումների ընթացքում: Խորհրդարանը նրա ղեկավարությամբ  համագործակցել է 2005 թվականից հետո հայկական բոլոր խորհրդարանների հետ:

Ղուլյանը համոզված է, որ 2020 թվականի ընտրություններից հետո էլ այդ համագործակցությունը շարունակվելու է: Գործող խորհրդարանը մի շատ կարևոր թեմա  համատեղ աշխատանքի համար գալիք Ազգային ժողովին փոխանցելու է: Խոսքը Արցախի քաղաքացիության մասին օրենքի մասին է։ Նախատեսվում էր, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովների քննարկումները կսկսեն այս տարի:

Ինքը Աշոտ Ղուլյանը և նրա ղեկավարած Ժողովրդավարական կուսակցությունը մասնակցելու են 2020 թվականի ընտրություններին: Նախագահի աթոռի հավակնորդներից մեկն էլ հենց Աշոտ Ղուլյանն է:

Գալիք ընտրությունները լինելու են տեսակի ընտրություններ` ասում է Ղուլյանը՝ խորհուրդ տալով նախընտրական դաշինքներն ու համագործակցության այլ դրսևորումները չբացառել մինչև թեկնածուների պաշտոնական առաջադրման և գրանցման փուլի վերջնաժամկետը:

Back to top button