ԿարևորՀասարակություն

Վարչապետն ընդունեց զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին

Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Աջամյանի մայրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դիրքեր գնալուց առաջ խոսել է որդու հետ: Վերջինս ասել է, որ ինքը լավ է, իր հետ ամեն ինչ լավ է։ Նրանք հայտարարել են, որ պահանջում են բացահայտել, թե ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը, նշել են, թե գործի քննությունը սխալ ընթացքով է ընթանում եւ քննչական մարմիններին չեն վստահում։ Զոհված զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջել վարչապետի հետ՝ փակելով Տիգրան Մեծ պողոտան։

Աջամյանի հարազատներին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ցանկություն հայտնելով լսել նրանց, իսկ ավելի ուշ նաեւ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ հետագա հանդիպման մասին։ Վերջիններս, սակայն, վարչապետի օգնականի հետ չեն զրուցել՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Ավելի ուշ վարչապետն ընդունել է հարազետներից 3-ին եւ իրավահաջորդ Հայարփի Բաղդասարյանին։

Ի դեպ, հանդիպումից րոպեներ անց ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button