ԿարևորՄտքերի խաչմերուկ

Չինական շուկան գայթակղիչ է․ ինչպես ընդլայնել բիզնես աշխարհագրությունը

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ բիզնեսն ընդլայնելու համար: «Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հեղինակային հաղորդման ժամանակ ներկայացրել է այն քայլերը, որոնք կօգնեն սկսնակ գործարարներին:

Ըստ գործարարի, բիզնես աշխարհագրությունն ընդլայնելու համար նախ պետք է բիզնեսը կայանա հայրենիքում, հայտնի լինի հասարակությանը, իսկ բրենդը, որով ներկայանում է տվյալ ընկերությունը, վստահելի լինի, որից հետո նոր մտածել արտերկրում գործունեություն ծավալելու համար:

Իսկ մեծ շուկա դուրս գալու համար պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարվեն. նախ հարկավոր է տվյալ երկրի օրենսդրությունը՝ բոլոր ուղղություններով վերլուծել, հաշվի առնել  բնակչության նախասիրությունները՝ ըստ բիզնեսի ուղղվածության:  

«Չինական շուկան այսօր գրավիչ է բոլոր գործարարների համար: Ես նոր եմ վերադարձել Շանհայից, որտեղ մտածում ենք բացել մեր հերթական սննդի կետը: Օրինակ՝ չինական շուկայի ուսումնասիրման ժամանակ մենք հասկացանք բիզնեսն ընդլայնելու ճանապարհին ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եւ ի՞նչ քայլ են անհրաժեշտ հաջողության հասնելու համար: Չինացիները աղ չեն օգտագործում, դա փաստում են նաեւ մեր տուրիստական կազմակերպությունները նշելով, որ չինացի զբոսաշրջիկները հիմնականում բողոքում են հայկական ուտեստների աղի լինելուց, բրնձի քչությունից, եւ մսային ուտեստների մեծ կտորներից: Պահանջներ որոնք այդ մարդկանց կենսակերպն է, եւ պետք է հաշվի առնել»,-ասում է «Արտ Լանչ» ցանցի հիմնադիրը, եւ խորհուրդ տալիս բիզնեսը ընդլայնելու առաջին քայլերը սկսել ավելի մոտ շուկաներից, որն ունի իր կարեւոր առանձնահատկությունը, լեզվական արգելքը ավելի հեշտ է հաղթահարվում, օրենսդրական դաշտը բավականին մոտ է հայկականին, եւ սննդի տեսանկյունից՝ ավելի քան ընդունելի: 

Ցուցադրել ավելի
Back to top button