ԿարևորՏնտեսական

Միկրոձեռնարկատիրության հարկային ռեժիմին վերաբերող ուղեցույց՝ ներկա եւ ապագա գործարարների համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը հրապարակել է նոր՝ Միկրոբիզնեսի հարկային ռեժիմին վերաբերող ուղեցույց՝ ներկա եւ ապագա գործարարների համար: Այս մասին հայտնում է banks.am-ը:

Ուղեցույցում ներկայացված է հետեւյալ տեղեկատվությունը՝

— Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը,
— Գործունեության տեսակները,
— Հարկազատման մեխանիզմը,
— Դիմումի ներկայացման կարգը:

«Քանի որ ռեժիմն աննախադեպ է իր հարկազատման ձեւաչափով եւ ուժի մեջ է մտնում 2020-ի հունվարի 1-ից, ցանկության դեպքում, կարող եք ներկայացնել այն գործարար համայնքին:

Հարցերի դեպքում կամ հեղինակ փորձագետի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել Գործարարության աջակցման գրասենյակ ներքոնշյալ կոնտակտային տվյալով»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button