ԿարևորՏնտեսական

Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10000 բնակիչ կապահովվի բնական գազով

289 մլն դրամ՝ Մեղրիի գազաֆիկացման համար: Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10000 բնակիչ կապահովվի բնական գազով: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է շուրջ 289,150.4 հազ. դրամ:

Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 տնտեսվարողներ հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից:

Ցուցադրել ավելի
Back to top button