ԿարևորՀասարակություն

Զովունին նոր ջրագիծ ունի. կբարելավվի ջրամատակարարման որակը

Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրով Եղվարդի Զովունի բնակավայրում նախատեսված էր կառուցել խմելու ջրի ջրագիծ: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ջրագծի ընդհանուր երկարությունը շուրջ 1.5 կմ է:

Շահած ծրագրի արժեքը 34.320.000 դրամ է, որից 15.444. 000 դրամը (45 %) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 18.876.000 դրամը (55 %)՝ համայնքի ներդրումը: Ջրագծի կառուցման արդյունքում կավելանա ներկայում բնակիչներին հասնող ջրի ծավալը ու կբարելավվի ջրամատակարարման որակը:

Ցուցադրել ավելի
Back to top button