Մտքերի խաչմերուկ

2019–ը՝ կայուն զարգացման հիմքերի ստեղծման տարի

Տարեմուտը տնտեսական, քաղաքական տարին, արվածն ու չարվածը  վերլուծելու և ամփոփելու ժամանակ է։ 2019–ից ակնկալիքները մեծ էին՝ հաշվի առնելով նաև այն, որ 2018–ը Հայաստանի համար հեղափոխական փոփոխությունների տարի էր։  

«2019 թվականը մեր երկրի համար բավականին կայուն տարի էր, ինչը հույս է ներշնչում, որ գործընթացներն ավելի շատ ընթանում են ինստիտուցիոնալացման ճանապահով՝ ավելի կայուն զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,– նշում է տնտեսագետ, «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝  հեղափոխությունից  ակնկալվող փոփոխությունները հիմնականում չիրականացան, բայց ստեղծվեցին այդ  փոփոխությունների հիմքերը։ «Գիտակցեցինք,  որ ամեն փոփոխություն պետք է ունենա որոշակի հիմք և հիմնավորում , որ հեղափոխական ալիքով միանգամից  ամեն ինչ փոխել հնարավոր չէ։ Դա էլ իր հերթին բերեց այն ընկալմանը, որ ավելի խորը ուսումնասիրվեն փոփոխությունների նախադրյալները, պատճառները, հնարավորությունները։ Այդ ամենը նույնիսկ ավելի կարևոր էր, քան եթե անմիջապես ստացվեին  հեղափոխական փոփոխություններ», – համոզված է տնտեսագետը։

Կարեն Ավագյանը մատնանշում է նաև տարվա  բացասական երևույթները և որպես օրինակ նշում կապիտալի արտահոսքի տեմպերի պահպանումը։  2019–ին, նրա խոսքով, Հայատաստանից  կապիտալը շարունակել է «արտահոսել»։

Ցուցադրել ավելի
Back to top button