ԿարևորՀասարակություն

«Մեկ մարզ, մեկ երգ» կամ ինչպես չքնաղ Սյունիքի մասին պատմել երաժշտության միջոցով

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է ինքնատիպ երաժշտական-մշակութային նախաձեռնություն, որը հավակնում է դառնալ դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանող յուրահատուկ այցեքարտ։ Ծրագրով նախատեսված է նկարահանել հայերեն լեզվով երաժշտական տարբեր ոճերի 19 երգ-տեսահոլովակներ՝ 11-ը Հայաստանում և 8 -ը՝ Արցախում:

Դրա հեղինակը երգչուհի, երգահան Ալին Դեմիրճյանն է, նա ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, Ալինի հեռավոր նախնիները Արևմտյան Հայաստանից և Արցախից են։ «Մեկ մարզ, մեկ երգ» նախագծի նպատակն է երգի, երաժշտության միջոցով ներկայացնել Հայաստանը և Արցախը: Եվ ահա նախագիծը ներկայացնում է 7-րդ տեսահոլովակը․ այս անգամ չքնաղ Սյունիքն է գլխավոր դերում։

c
Ցուցադրել ավելի
Back to top button