ԿարևորՀասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանները ներկայացրել են ահազանգ՝ կապված Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։

Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ: Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:

Արմեն Թավադյանին Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) բերման են ենթարկել երեկ՝ Երևանի Մաշտոցի պողոտայից, ժամը 14։20-ի սահմաններում։

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նա բերման էր ենթարկվել երեկ, ժամը 14:00-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button