ԿարևորՔաղաքական

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը նորից կքննվի

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը.

«Տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված, 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության: Այսինքն, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,-գրել է Անահիտ Բախշյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button