
Ավարտվել են Տարոնիկ գյուղից «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:


Ճանապարհահատվածը հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով՝ նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարության և Արմավիրի մարզպետարանի:


Այս ձեռնարկը կարևոր խթան է մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: