Թուրքական դրամաշնորհ՝ վրացական զինուժին


Թուրքիան 100 միլիոն թուրքական լիրայի՝ մոտ 17 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ բանակի բարեփոխումների համար: Գումարը դրամաշնորհի տեսքով է հատկացվելու։ Համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների՝ Թուրքիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախատեսում է նաև, որ առաջիկա տարիներին երկու երկրները կխորացնեն կապերը ռազմական ու ֆինանսական համագործակցության ոլորտներում:
Հանդիպմանը Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրք պաշտոնակցին՝ Հուլուսի Աքարին, Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու համար, ինչպես նաեւ նշել Է Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացում:
Բանակցությունների ընթացքում պաշտոնյաները քննարկել են պաշտպանության ոլորտում վրաց-թուրքական համագործակցության խորացման ուղիները, ինչպես նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցությունը եռաչափ ձեւաչափով, հայտնում Է «Գրուզիա Online»-ը: