ԿարևորՏնտեսական

245 մլրդ դրամ՝ կենսաթոշակային ֆոնդերում

Կենսաթոշակային ֆոնդերում նոյեմբերի 29–ի տվյալներով, կառավարվում է 245 մլրդ դրամ․ այս մասին «Ռադիոլուրին» հայտնել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը։

2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել պարտադիր կուտակային բաղադրիչը: Քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորում է 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը վճարում է քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

2018 թվականի հունիսին գումարը կազմում էր 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Գալստյանի տեղեկացմամբ, մոտավոտապես 500 մլն դոլար է կազմում։

«Շուրջ 358 հազար մարդ է միացել համակարգին։ Նրանցից 75 հազարը պետական հատվածից են, 283 հազարը՝ մասնավոր»,– ասել է ԿԲ ներկայացոցւցիչն ու հավելել, որ համակարգին կամավոր միացածները քիչ թիվ են կազմում՝ մոտ 600 հոգի։

Նախկինում կուտակայինի 10 տոկոսից 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ շահառուն:

Կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button