ԿարևորՄտքերի խաչմերուկ

Սերունդները մեր սխալները պետք է չկրկնեն․ Արտակ Չիբուխչյանը՝ Ենոքավանի ապագայի մասին

2000 թ․–ին, երբ Արտակ Չիբուխչյանը փորձում էր իր  տեսիլքն իրականություն դարձնել, Երեւանից Դիլիջան հասնելն առնվազն 3.5 ժամ էր պահանջում,  իսկ  ճանապարհին երկու անվադող անպայման վնասվում էր։ «Իմ ընտանիքը ցանկանում էր ստեղծել միջավար, որտեղ բնակվելը կլիներ հաճելի։ Տեսիլքը կար, ու պետք էր գիտելիքներով, ենոքավանցիների աջակցությամբ առաջ շարժվել», – պատմում է Չիբուխչյանը։

Ասում է՝ այդ տարիներին սոցիալական փսիխոզ կար, ու  մարդկանց արթնացնել էր պետք։  «Արթնացանք ու հասկացանք,  որ առաջին քայլը Ենոքավանի փողոցների լուսավորությունն է», – ասում է զրուցակիցս։

2009–ին արդեն լուրջ արդյունք են գրանցել․ Ենոքավանում դատարկ տուն չկար, բոլոր տներում մարդիկ էին բնակվում․ «Իրոք լուրջ  ձեռքբերում էր գյուղական համայնքում բնակչության թվաքանակ ապահովելը»։

Հետո արդեն մաստեր պլան էր պետք , որ զարգանայինք ՝ ասում է Չիբուխչյանը ու ընդգծում․  «Միայն   2017 թվականին հաջողվեց հասկացնել կառավարությանը, որ մեզ ոչ թե  փող կամ  կոմբայն է պետք, այլ  ծրագիր»։

Ապրիլին մաստեր պլանը պատրաստ էր, ու արդեն պետք էր հասկանալ, թե որքանով  է համապատասխանում տեխնիկական առաջադրանքին։  

«Բուռն քննարկումներ եղան մարզպետարանում ու վերջ․․․ Առայսօր հանրային քննարկում չի եղել։ Կարիք կա, որ մաստեր պլան կազմողները գան ու  ներկայացնեն այն, որ հասկանանք՝ փոխելու որևէ բան կա՞,  թե՞ ոչ», –ասում է Չիբուխչյանը։

Հիմա , նրա խոսքով , սպասում են ու հետևում, թե  ինչպես է գնացքը շարժվում, բայց ուզում են, որ  նոր սերունդը հին սխալները չկրկնի։

Ցուցադրել ավելի
Back to top button