ԿարևորՀասարակություն

Հարցն իրավական է. Կոպիրկինը քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների՝ ՌԴ-ում գտնվելու մասին

Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու հարցը ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում է: Լրագրողների հետ հանդիպմանը, իր դիրքորոշումը ներկայացնելով, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»։

Այս պահին Ռուսաստանում են  գտնվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով․ նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button